Հասարակագիտություն

Շուշիի ազատագրումը

1920 թվականի մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան, որն իրականացվեց Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի  և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ջարդերի հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց, մյուսները տեղահան արվեցին։
Շուշիի ազատագրումը, որը հայտնի է նաև Հարսանիք լեռներում ռազմագործողություն, Շուշիի գրավում անվանումներով`Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն է: Այն տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում, իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից :
Ռազմագործողության ընդհանուր հրամանատար է նշանակվում Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է Կոմանդոս անունով։ Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին: Օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի, Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարների գործուն մասնակցությամբ: Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել են իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները: Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող  բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից: Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով : ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և մեկ պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման: 3 ուղղություններով սկսվել է հարվածային ուժերի առաջխաղացումը: Ձախում Շոշ գյուղի ինքնապաշտպանական ջոկատն էր՝ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ, կենտրոնում՝ 1-ին վաշտը՝ Ա. Ղուլյանի հրամանատարությամբ, որը շարժվում էր ուղիղ բանտի վրա, իսկ աջ թևում Ռ. Իսրայելյանի ընդհանուր հրամանատարությամբ գործել են հատուկ հետախուզական խումբը : Կատաղի մարտեր են ծավալվել ձախ թևում, որտեղ հայ մարտիկներին հաջողվել է վերահսկել իրադրությունը: Ուժերը վերախմբավորելուց և համալրելուց հետո, մայիսի 9-ին ժամը 1300-ին, հայ մարտիկները վերսկսել են գրոհը, որն ավարտվել է հաջողությամբ՝ բանտի տարածքի ազատագրումով: Շոշ գյուղից մեծ թվով բնակիչներ նույնպես մասնակցել են գրոհին՝ պատրաստ անմիջապես փոխարինելու զոհված կամ վիրավորված մարտիկներին: Նրանք օգնել են վիրավորներին, փամփուշտներ հասցրել կռվողներին: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ. թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:  Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ շրջափակման օղակը, և ժողովրդի արհեստականորեն մասնատված երկու մասերը գործնականորեն վերամիավորվել են, բացվել է ԼՂՀ-ն ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է Շուշիի ազատագրման և հաղթանակի օր:

 

Հայոց լեզու, Գրականություն

«Հայոց լեզու և Գրականություն`առցանց»

Առաջարկում եմ հարմար տեղավորվեք և ուշադիր լսեք, քանի որ եկել եմ նոր թեմայով: Այսօր Հայոց լեզվի և գրականության առցանց դասերի մասին եմ պատմելու, թե ինչպես ենք այն անցկացնում: Գրականությունից ունենում ենք շատ նախագծեր, որոնց մասին կարողանում ենք խոսել քննարկումների ժամանակ(Չարենցի կյանքից): Ըստ ցանկության կարդում ենք նաև գրքեր, որոնք մեր միտքը ավելի են զարգացնում(Էդգար Կոստանդյան «Որբանոցը», Ջոջո Մոյես «Ես մինչ քեզ»): Հայոց լեզվից ամեն հինգշաբթի ունենում ենք դաս, որի ընթացքում կրկնում ենք անցածը և լրացնում բացթողումները:
Նշեմ լավ և վատ կողմերը
Կարծում եմ, որ առցանց աշխատելը ավելի լավ և արդյունավետ է, քանի որ այսպես ավելի շատ բան ենք սովորում, վերհիշում և ավելի քրտնաջան ենք աշխատում: Իսկ վատ կողմը ըստ ինձ կապն է: Պատահում է, որ ուսուցչին չենք լսում, կամ լավ չենք ընկալում նրա ասածը:

English

An email to my friend

Hi Eliz

How are you? It’s been ages since we last spoke. I hope everything is going well. I don’t know if you’ve heard, but since the last time we spoke I got a present, can you imagine? I have a dog now. My dream came true, and I want to share t with you, come to our place, we will have some fun.
You know, I’m in 10th grade, I’m still going to singing lessons. And I even started playing volleyball at our school.
Everything else is the same, I’m still waiting for you every day, I really missed you so much, I hope to see you soon.

Love Mane

Հայոց լեզու, Գրականություն

Գրականություն:30.03.2020-03.03.2020

  1. Կարդա բանաստեղծությունները, գտիր ժամանակակից պարսկական պոեզիայի այլ նմուշներ։ Ընդհանուր բնութագրիր, զգացմունքներդ արտահայտիր կարդացածիդ շուրջ։ Մեկնաբանիր բանաստեղծություններից 1-2-ը։ Ձայնագրիր կամ տեսագրիր դրանցից մեկը կամ մի քանիսը։ Կարող ես տեսագրել կամ ձայնագրել նաև տան անդամներին։
    Օրագրի մեջ սպասող մարդու ամենախոր ապրումներն են։ Հոգու զգացած ամեն մի ցավ պատկերված է և՛ բնության, և՛ մարդկանց տարբեր խավերի միջոցով։ Կան նաև տողեր՝ նվիրված մարդու մենության, թե ինչքան տխուր է մարդու մենությունը և որքան բացասական է ազդում մարդու վրա։ Ներկայացված են նաև մարդու հոգին սիրելուց առաջ և հետո։ Ասվում է, թե ինչքան անբախտ է այն մարդը, ով չի գտել իր սիրելիինև չի սիրել երբեք։ Սերը շատ հզոր ուժն է: Այն կարողանում է մտնել հոգուդ մեջ, վարակել քեզ իր ջերմությամբ և փոխել քեզ 180°-ով։
  2. Կարդա մանրապատումները։ Նախքան կարծիք կհայտնես, փնտրիր և գտիր՝ ինչ է սյուրռեալիզմը։ Դիտիր Ռենե Մագրիտի նկարները, փորձիր մեկնաբանել դրանցից 1-2-ը կամ ընդհանուր բնութագրիր Մագրիտի ոճն ու ասելիքը։ Դրանից հետո միայն մեկնաբանիր Ախվլեդիանիի մանրապատումները։

    Սյուրռեալիզմը մոդեռնիզմի ճյուղերից մեկն է: Սյուրռեալիզմը որպես ուղղություն կերպարվեստի և գրականության մեջ, ծագել է Ֆրանսիայում 20-րդ դարի 20-ական թթ.: Առաջին անգամ այս անվանումը հայտնվել է 1917թ. ֆրանսիացի բանաստեղծ ու կուբիզմի տեսաբան Գիյոմ Ապոլլիների աշխատություններից մեկի նախաբանում, սակայն հիմնական սկզբունքների տեսաբանական հիմքը և սյուրռեալիզմի էսթետիկան ձևավորել են գրականագետ Անդրե Բրետոնը և գերմանացի նկարիչ Մարկս Էրնստը: Սյուրռեալիզմը տարբերվում է նրանով, որ ամբողջովին իրապաշտական արվեստից ու իրականությունից չի հրաժարվում և ստեղծագործության մեջ ներմուծում է պատկերավորման տարրեր` յուրովի վերաիմաստավորելով դրանք:

    Իմ  կարծիքով Վանոյի և Նիկոնի պատմությունները սերտ կապված են հասարակության հետ:Առաջին պատմությունում Վանոն ինչու՞ թռչուն դարձավ,քանի որ նրան այնքան էին ասել դրա մասին, որ ինքն էլ սիտպված հավատաց դրան,եթե մարդուն անընդհատ ինչ որ բան ես ասում, նա դառնում է այդպիսին, իսկ երկրորդ պատմության մեջ ամեն ինչ պարզ է,մարդ պետք է հասկանա, որ ինքը ազատ է,և ոչ մեկին չի պատկանում:Նա է իր գլխի տերը:

Գրառում արա բլոգումդ այդ մանրապատումների մասին։ Պատրաստվիր դրանց առցանց քննարկմանը։

Հասարակագիտություն

Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանումը.
Ապրանքների արտահանումը որոշակի հատկություններով նյութական բարիքների դուրսբերումն է։ Ծառայությունների արտահանումը արտադրական և սպառողական բնույթի ծառայությունների տրամադրումն է`արտասահմանյան գործընկերներին։ Կապիտալի արտահանումը միջոցների ներդրումներն են՝ արտասահմանում սեփական արտադրություն կազմակերպելու համար։Գոյություն ունեն ապրանքների արտահանման մի քանի տեսակներ` Продолжить чтение «Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա»

Էկոլոգիա

Covid19:Աշխարհը կորոնավիրուսից հետո

Կարծում եմ բոլորս էլ գիտենք, թե ինչ է «Covid19»-ը և այդ պատճառով հարկ չեմ համարում բացատրել այն: Այն սկիզբ առավ 2019 թ. դեկտեմբերին՝ Չինաստանում: Թվում էր, թե որևէ վտանգ չի սպառնում աշխարհին, բայց դա միայն թվում էր: Հունվարին այն արդեն լայն տարածում ստացավ տաբեր երկրներում: Համաճարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ բազմաթիվ պետություններ ոչ միայն փակել են սահմանները, այլև դադարեցրել են տնտեսական գործունեություն: Համաշխարհային տնտեսությունը վերջին 30 տարիների ընթացքում մի քանի գլոբալ ճգնաժամեր է ապրել, բայց դրանցից ոչ մեկը այդքան շրջադարձային չի եղել։ Կորոնավիրուսի պանդեմիան շատ արագ ոչնչացնում է տրանսպորտային և արտադրական շղթաները, համալսարանները, դպրոցները անցնում են հեռավար ուսուցման։ Продолжить чтение «Covid19:Աշխարհը կորոնավիրուսից հետո»

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան:Առցանց ուսուցում

  • Անցնում եմ առցանց ուսուցման, մասնակցելով օնլայն դասերի:
  • Շարունակելու եմ պատրաստվել երգիս ավարտական քննությանը, անցնելով օնլայն պարապունքների:
  • Վոլեյբոլիս մարզիչի հետ միասին շարունակելու եմ մարզումներս,
  • Կարդալու եմ գրքեր:
  • Ընտանեկան նախագիծ: Անգլերեն պարապունքներ քրոջս հետ:
Պատմություն

Պատմություն:30.03.2020-03.03.2020

1.ԿԻլիկիայի աշխարհագրությունը հնում և այսօր:Կլիկիան որպես Թուրքիայի տարածք:

2.Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
Այն տարածքը, որտեղ Բագրատունյաց թագավորության անկումից հետո ստեղծվեց հայկական նոր պետականություն, հայտնի է Կիլիկիա անվանումով: Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ-արևելքում է: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը: Կիլիկիայի հայկական պետությունն ուներ 500կմ երկարությամբ ծովափ: Հյուսիսում Կիլիկիայի սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները: Արևելքում նրա սահմաններն անցնում էին Ամանոսի լեռներով: Продолжить чтение «Պատմություն:30.03.2020-03.03.2020»